19:30- Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ինքնամեկուսացել է, նրա՝ կորոնավիրուսի թեստը դրական է։ [խոսնակ] |armenpress.am|
16։40 – Կորոնավիրուսով է վարակվել նաև Ղազախստանի փոխվարչապետ Երալը Տուգժանովը․ հիվանդությունն ասիմպտոմ է։ |tert.am|
16։35 – Հունիսի 25-ից Էյֆելյան աշտարակը պատրաստվում է ընդունել այցելուներին։ Այցելուները կկարողանան բարձրանալ մինչև երկրորդ մակարդակ, քանի որ վերելակներն առայժմ չեն գործարկվի։ |france24.com|
14։55 – Իրանում կորոնավիրուսի հունիսի 18-ի վիճակագրական տվյալները՝
????Վարակակիրների թիվ – 197 647 (+2596)
????Մահացածների թիվ – 9272 (+87)
????Ծանր վիճակում է գտնվում 2795 անձ
????Ապաքինվածների թիվ – 156 991 (+2179)
????Մինչ այժմ թեստավորվել է 1 344 599 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]
11։47 – Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 7790 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 561 091 Մահացածների ընդհանուր թիվը հասել է 7660-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 313 963 է:
|стопкоронавирус.рф|
11։31 – Ուկրաինայում «հարմարվողական կարանտինը» կերկարաձգվի մինչև հուլիսի 31-ը՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով։ Մինչև հուլիսի վերջ ուկրաինացիներն առանց անհատական պաշտպանիչ միջոցների չեն կարողանա գտնվել հանրային տրանսպորտում և փակ տարածքներում: [Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալ] |azatutyun.am|
11։07 – Նուրսուլթան Նազարբաևի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նա ինքնամեկուսացված է, առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ |ria.ru|
10։34 – Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ապաքինվել է ևս 8 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է վարակման 893 դեպք, որից 739-ն ապաքինվել է,14-ը` մահացել: |stopcov.ge|
10։33 – Թուրքիայում հունիսի 17-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ 1 օրում գրանցվել է կորոնավարակի 1429 նոր դեպք, ապաքինման՝ 1261 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 154 640 մարդ, արձանագրվել է վարակման 182 727, մահվան՝ 4․861 դեպք։ |ermenihaber.am|