Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․06․20 (թարմացվող)
22:28 - 18 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․06․20 (թարմացվող)

19:05- Այսօր հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավը, իսկ վաղը կժամանի ևս մեկը: [ՀՀ նախագահի լրատվական ծառայություն]


17։28 - Մեկ տասնայակից չի անցնում այն տնտեսավարողների թիվը, որոնք երկրորդ անգամ են տույժի ենթարկվել: Կարծում եմ՝ դա վատ ցուցանիշ չէ: [ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյան]

 

13։13 - Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ [Երևանի քաղաքապետարան] 

 

13։02 - Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում հունիսի 19-ին, ժամը 12.00-ից կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

12։57 - Ես խնդրում և կոչ եմ անում եթե հնարավոր է կրել սովորական բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում։ Կտորի դիմակի այլընտրանք լինելը միայն պետք է ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ [Արսեն Թորոսյան]

 

12։26 -

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շրջանակում աջակցություն կստանան հետևյալ ոլորտների վարձու աշխատողները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը՝

✅ հյուրանոցային և հյուրատնային ծառայություն, հանրային սննդի ծառայություն
✅ զբոսաշրջային ծառայություններ
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզ)
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբ, լողավազան)
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
✅ կինոթատրոնների գործունեություն
✅ լուսանկարչության բնագավառում գործունեություն
✅ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ
✅ կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում
✅ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
✅ խաղատների գործունեություն

 

11։56 - Հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան, Կիև-Երևան-Կիև չվերթները։
Հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։
Հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը։ [Քաղավիացիայի կոմիտե]

 

11։27 - COVID 19-ի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել:1 նոր դեպք է հաստատվել Հադրութի շրջանում։ Ծանր վիճակում գտնվող քրոնիկ հիվանդություններ ունեցող  քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հատել է 56-ի սահմանը։ Մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Արցախի ԱՆ] [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]

 

11։22 - Ունենք 444 հոգի, որոնք գտնվում են ծանր վիճակում և 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 39 հոգի գտնվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վրա։ [Արսեն Թորոսյան]

 

11։18 - Առավոտյան ժամը 9։00 -ի դրությամբ ունենք  143 հոգի, որ կարիք ունի COVID հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը, որոնցից 9-ը՝ թեթև ծանրության են, 16-ը՝ միջին ծանրության։ Բարեբախտաբար 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ պացիենտներ չունեք, որոնք գտնվում են տանը։ [Արսեն Թորոսյան]

 

11։00 -Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 18698 (+665)
Առողջացածներ - 7560 (+746)
Փաստացի բուժվողներ -10728 (-90)
Ընդհանուր թեստեր - 89992 (+2392)
Մահվան ելքեր - 309 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –101 (+2) [ԱՆ]

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է: [ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել