15:34-Իրանում կորոնավիրուսի հունիսի 22-ի վիճակագրական տվյալները.
- Վարակակիրների թիվն ավելացել է 2.573-ով
Ընդհանուր՝ 207.525 - Մահացածների թիվն ավելացել է 119-ով
Ընդհանուր՝ 9.742 - Ապաքինվածների թիվն ավելացել է 2.836-ով
Ընդհանուր՝ 166.427 [Իրանում ՀՀ դեսպանություն]
11:59- Աշխարհում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցել՝ 183 հազար. Բրազիլիայում՝ մոտ 55 հազար, ԱՄՆ-ում՝ մոտ 37 հազար, Հնդկաստանում՝ մոտ 15 հազար: Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մոտ 9 միլիոն է, մահացել է ավելի քան 468 հազար մարդ, ապաքինվել՝ ավելի քան 4,4 միլիոնը: Եվրամիության երկրները մեղմացնում են կարանտինային միջոցառումները:
11:39- Թուրքիայում հունիսի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 1.192 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, իսկ ապաքինման՝ 1.412 դեպք: Երկրում մինչև այժմ արձանագրվել է վարակման 187․685, մահվան՝ 4․950 դեպք։
11:13- Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 908 է: Բուժվել է ևս 6 պացիենտ: Վարակից երկրում մահացել է 14 մարդ:
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․06․20 (թարմացվող)