tert.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս վարակվե՞լ է կորոնավիրուսով, Մինասյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանը թեստ չի հանձնել: