Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․07․20 (թարմացվող)
13:41 - 06 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․07․20 (թարմացվող)

10:58-Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 953:
Ապաքինվել է ևս 2 վարակակիր: Առողջացածների ընդհանուր թիվը 830 է:Կարանտինում այս պահին 3828 մարդ է, ստացիոնարում` 192:
Կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: |aliq.ge|

9:17- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 11,5 միլիոնին, մահացածներինը՝ 534 հազարին: Իսպանիայի ևս մեկ շրջան փակվում է` կորոնավիրուսային վարակի աճի պատճառով:
Իսպանիայում կորոնավիրուսային վարակի բռնկման սկզբից ի վեր գրանցվել է վարակի մոտ 251 հազար դեպք, մահացել է ավելի քան 28,3 հազար հիվանդ:
Ղազախստանում երեկվանից երկու շաբաթ տևողությամբ նոր կարանտին է հայտարարվել: |azatutyun.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել