Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․07․20 (թարմացվող)
23:01 - 06 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․07․20 (թարմացվող)

22:20- ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նոր նախագիծ, ըստ որի՝ խստացվում են դիմակ կրելու պահանջները խախտելու պայմանները։ Նախատեսվում է հանրային բաց և փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով։ |armenpress.am|

13։35- Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հաստատվել:Ուրախությամբ արձանագրում ենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: [ Արցախի տեղեկատվական շտաբ]

13։09-Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են:Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

11։37-ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։ 

Այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։44-Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է: [ՀՀ ԱՆ]

10։41-Թարմացվել է  06.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -28936 (+330)
Առողջացածներ - 16302 (+162)
Փաստացի բուժվողներ -11984
Ընդհանուր թեստեր - 123815 (+1133)
Մահվան ելքեր - 491 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –159 (+1) [ՀՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել