Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը |armenpress.am|
13:31 - 08 հուլիսի, 2020

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը: Այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից։«Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը ՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:

Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում, վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին` իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:

Հանձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ », «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները: Դեմ է արտահայտվել Հուանստանի Կոմունիստական կուսակցությունը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել