ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|
11:31 - 09 հուլիսի, 2020

ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։

Այդ բանաձևով առաջարկվում էր միջսահմանային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա սահմանային 2 անցակետի աշխատանքը։ Նրանք առաջարկել են միջսահմանային մեխանիզմով օգնության ծրագիրը  երկարաձգել ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով, ինչպես հաստատված է եղել նախկինում: Անհրաժեշտության դեպքում կավելացվի  ՄԱԿ-ի համար բացվող հսկիչ անցակետերի քանակը:

Մինչ այդ հումանիտար օգնությունը Սիրիա հասնում էր թուրք-սիրիական սահմանային 4 անցակետերի միջոցով, սակայն 2019թ․ Ռուսաստանի և Չինաստանի կողմից դրված վետոյով անցակետերի թիվը հասցվել էր երկուսի։ 2020թ. հունվարին այդ անցակետերից միայն երկուսի գործողության ժամկետն էր կես տարով երկարաձգվել, և այդ բանաձևին կողմ էին արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան:

Այժմ Ռուսաստանը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանավորված այլևս երկու անցակետի պահպանման անհրաժեշտություն չկա, և հումանիտար օգնությունը հնարավոր է մատակարարել մեկ անցակետի միջոցով, իսկ դրան դեմ են արևմտյան պետությունները:

Սա արդեն 15-րդ վետոն է, որ ռուսական կողմը կիրառում է Սիրիային առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա:

Բանաձևի ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին:

Փաստաթղթի քննարկման ժամանակ նշվել է, որ Սիրիայում այժմ ավելի քան 11 միլիոն մարդ ունի հումանիտար աջակցության կարիք՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի և սիրիական տնտեսության ճգնաժամի պայմաններում: Հումանիտար օգնության կատաստրոֆիկ պահանջ կա հատկապես Իդլիբի շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մատնված է սովի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել