ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին:
Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»:
comment.count (0)