factor.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։
Զոհեր և վիրավորներ կան։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։
ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։
comment.count (0)