Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ
20:53 - 13 հուլիսի, 2020

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին է ուղարկել Հայաստանի պաշտոնական գնահատականը հայ֊ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին.

«Հայ֊ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ մեր պաշտոնական գնահատականն եմ ուղարկել ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։

Նույն թեմայով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ»,- նշել է պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել