11։00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]
10։57- Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1115 թեստավորում։
comment.count (0)