Կիբեռհարձակման են ենթարկվել gov.am, e-gov.am և primeminister.am կայքերը |hetq.am|
13:51 - 14 հուլիսի, 2020

Կիբեռհարձակման են ենթարկվել gov.am, e-gov.am և primeminister.am կայքերը |hetq.am|

hetq.am: Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am և primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիևի ուղերձը և Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Այս պահին կայքերի հասանելիությունը հայկական կողմից անջատված է։ 

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին մասնագետները աշխատում են կայքերի վերականգնման ուղղությամբ և փորձում են հասկանալ, թե ինչ խնդիր է առաջացել։

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը չի կարծում, որ կայքերի կոտրման արդյունքում հնարավոր է գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք, քանի որ տեղեկատվությունը և փաստաթղթերը տեղադրվում են տարբեր հարթակներում։

Մարտիրոսյանը կարծում է, որ կայքի վրա հարձակումը դեռևս չի նշանակում, որ նրանք հասանելիություն են ստացել առավել խոր տեղեկատվության։ Ըստ փորձագետի՝ ադրբեջանցիները գլոբալ առումով շատ խորքային հարձակումներ չեն գործում, ավելի շատ դրանք ունեն ագիտացիոն բնույթ։ Նա հավելեց, որ հարձակումն իրականացվել է «Anti-armenia Team» հաքերային խմբի երկու անդամների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել