ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօր կայացած խորհրդի նիստում ասել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Վիկտոր Բիյագովն ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:
«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության եւ ուշադրության առարկա է ողջ կազմակերպության եւ նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ:
Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»,- նշել է Վիկտոր Բիյագովը։
comment.count (0)