Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի
 |ermenihaber.am|
19:15 - 14 հուլիսի, 2020

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին՝ ընդդեմ Հայստանի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպին, հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գործողությունները դատապարտող հայտարարությամբ։

Աքարը ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին սպանված զինծառայողների կապակցությամբ։ 

Նա մասնավորապես ասել է․ «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից իրականացված հարձակումն Ադրբեջանի Թովուզ շրջանի ուղղությամբ»։

Թուրք պաշտոնյան, միանալով իր գործընկերների նմանօրինակ հայտարարություններին, շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի զինուժի կողքին՝ ընդդեմ Հայաստանի,  հնարավորինս աջակցել «ադրբեջանցի եղբայրներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել