24news.am: ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմպեոն:
Պետքարտուղարկը հորդորել է վերսկսել բանակցությունները և դադարեցնել փոխհրաձգությունը։
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ, մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ», - նշել է Փոմպեոն:
comment.count (0)