Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող  քաղաքացիների թիվը տատանվում է 650 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան
11:42 - 16 հուլիսի, 2020

Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 650 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան

Ցավոք սրտի դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում և 554 թիվը այն ցանկալի թիվը չէ, որ ձգտում ենք ունենալ, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմություն ունեցող թվերի և իրավիճակի հետ, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսե Թորսյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց․

«Նաև թվի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է այն բոլոր հակահամաճարակային գործողությունների, որոնք կառավարությունը  և ազգաբնակչությունը իրականացնում են։ Արդեն 4 օր  է  տանը որևէ սպասող քաղաքացի չունենք, որը սպասում է տեղափոխման։ Չունենք նաև քաղաքացիներ, ովքեր այլ բժշկական հաստատություններից են սպասում  տեղափոխման։ Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող  քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն և տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխման սարքերի։

Դժբախտաբար լինում են նաև մահվան դեպքեր, հատկապես բավական տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում։ Նրանց պաշտպանությանը առանձին ուշադրություն դարձնելը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից , որպեսզի չունենանք մահացության դեպքեր, կամ իջեցնենք այդ  թիվը։

Ընդհանուր գնահատականը այս պահին այն է, որ շարունակելով գործողություննեը և պահելով իրավիճակը կառավարելի մենք կարողանում ենք  դիմակայել մարտահրավերին, առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք մեր որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից և անկանխատեսելի հետևանքներ կլինեն։ Ես նույնպես կոչ եմ անում պահել հակահամաճարակային կանոնները և դա դարձնել մեր առօրյայի մի մասը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել