Ըստ էության, սպառնում են, որ  մարդկության դեմ հանցագործություն կգործեն․ Սոս Ավետիսյան
18:34 - 16 հուլիսի, 2020

Ըստ էության, սպառնում են, որ մարդկության դեմ հանցագործություն կգործեն․ Սոս Ավետիսյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին:

Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Infocom.am-ի հետ զրույցում՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարի հիշյալ հայտարարությունը խայտառակ որակեց․

«Ըստ էության, սպառնում են, որ  մարդկության դեմ հանցագործություն կգործեն։ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարեւորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի եւ ռեժիմների համապարփակ եւ արդյունավետ կատարումը։ Այդ պարտավորվածությունները բոլոր երկրների կողմից համաշխարհային անվտանգության հիմնասյուներից մեկն են»,- շեշտեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել