Ադրբեջանի իշխող ռեժիմը, առանց թաքցնելու ամբողջ իր ահաբեկչական և ֆաշիստական էությունը , Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով սպառնում է հարվածներ հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բորբոքված մարդատյաց ուղեղում կարող էր առաջանալ նման գաղափար՝ սպառնալով ողջ Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի անվտանգությանը:
«Միջազգային կառույցները, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավոր են անհապաղ և ուղղակիորեն գնահատել Ադրբեջանի աննախադեպ ցինիկ պահվածքը, որը խախտում է միջազգային, մասնավորապես, Հաագայի օրենսդրության նորմերը»,- գրել է Աշոտյանը։
comment.count (0)