ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն
 |armtimes.com|
20:02 - 20 հուլիսի, 2020

ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն |armtimes.com|

armtimes.com: Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, ավելի վաղ տեղեկացել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:

«Ինչպես եւ ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. Զինված ուժերը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը եւ զորակոչը ընթանում են բնականոն հունով: Շնորհակալ ենք իհարկե տղաներին, կամավորներին՝ իրենց ցուցաբերած պատրաստակամության համար, շատ բարձր ենք գնահատում դա, բայց անհրաժեշտությունը չկա»,- մեր զրույցում մանրամասնեց Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը, չեն ցանկանում տուն վերադառնալ, թողնել իրենց զորամասը, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել