tert.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «ադրբեջանական կողմը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մինսկյան գործընթացի շրջանակում»: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Հաջիևը հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափի փոփոխություն օրակարգում չկա:
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, թե «ներկայիս տեսքով ստատուս քվոյի պահպանումը վտանգավոր է, և այն պետք է փոխել»:
«Մենք կողմ ենք աշխատանքային մեթոդաբանությունը փոխելուն, այլ ոչ թե ձևաչափը: Մեզ պետք է հատուկ օրագիր, ժամանակացույց»,- ասել է նա:
Ալիևի օգնականը նշել է նաև, որ «անհրաժեշտություն կա Մինսկի խմբի ընդլայնված նիստ հրավիրելու»:
«Ասել, թե «թող Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, իսկ Մինսկի խումբը կաջակցի», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան
comment.count (0)