Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․07․20 (թարմացվող)
23:09 - 22 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․07․20 (թարմացվող)

19:10- Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Նա երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:  Առողջապահահության նախարարությունը, կիսելով հարազատների վիշտը, իր խորը ցավակցությունն է հայտնում: [Ալինա Նիկողոսյան]


19:05- ԵՄ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերով Հայաստան է առաքվել 28.000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք և 20.000 N95 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար:


16։58- Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսային իրավիճակը կայունանում է։ Այժմ խնամքի կենտրոնի շահառու 4 պացինենտ է հոսպիտալացված։ Այս մասին ասաց ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ 16 շահառու մեկուսացած է խնամքի կենտրոնում, նրանց վիճակը նորմալ է։ Աշխատակիցների մոտ էլ փոփոխություն չկա առաջին օրվանից։ |factor.am|

 

11:11- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:05- Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

10:57-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:55- Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1718 թեստավորում։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել