Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

 |armenpress.am|
21:05 - 22 հուլիսի, 2020

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։ Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել այսօր։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։  

Գլխավոր քարտուղարը կրկին կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը»,- ավելացրել է Դյուժարիկը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել