lragir.am: Ամերիկայի հայ ազգային կոմիտեից հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Կուելյարը հետ է կանչել իր հակահայկական նախագիծը:
Նախագծով առաջարկվում էր, որ արգելափակվի Արցախին տրամադրվող օգնությունը՝ հիմնվելով կեղծ պնդման վրա, որ Հայաստանն աջակցել է Ղրիմի ռուսական բռնակցմանը:
Հայ ազգային կոմիտեն հայտնում է, որ Կուելյարը աշխատում է ադրբեջանական լոբբիի հետ:
Կոնգրեսում շրջանառվում է մեկ այլ հակահայկական նախագիծ, որի հեղինակը Կոնգրեսի թուրքական հաձնախմբի փոխնախագահ Սթիվ Քոհենն է: Վերջինս առաջարկել է արգելափակել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
comment.count (0)