«Ընդհատակում»` ընդհատված․ երևանյան փաբերը ճգնաժամի մեջ են |ampop.am|
16:20 - 23 հուլիսի, 2020

«Ընդհատակում»` ընդհատված․ երևանյան փաբերը ճգնաժամի մեջ են |ampop.am|

ampop.am: Համաճարակից առաջ երևանյան բարերը, փաբերն ու ակումբները ժամանցային կյանք սիրողների համար դարձել էին քաղաքի սիրելի անկյուններ, որտեղ կարելի էր մտերմիկ շրջապատով կտրվել քաղաքի եռուզեռից։

Հատկապես վերջին տարիներին, այսպես ասած, «անդերգրաունդ» կյանքը փաբերում և ակումբներում յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծել՝ որոշ դեպքերում թեմատիկ երեկոներով` ուղեկցվող տարբեր երաժշտական ոճերով։ Փաբերից յուրաքանչյուրն ուներ սպասված հաճախորդներ, իսկ վերջիներն էլ՝ իրենց նախընտրելի անկյունները՝ սիրելի փաբում։

Հանգստյան օրերի երեկոյան ժամերին ազատ սեղաններ գտնելն անհնար էր, եթե նախօրոք ամրագրում չէր արվում։

Վերջին ամիսներին, սակայն, պատկերը կտրուկ փոխվեց․ սեղանները տեղում են, այցելուներ՝ չկան։ Կենտրոնում առկա փաբերից մի քանիսն այցելելու փորձերն ապարդյուն անցան, զանգերն անպատասխան մնացին։ «Կներեք, բայց խոսելու տրամադրություն չունեմ։ Գործերս էլ վատ են»,-  զանգին ի պատասխան ասաց Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկի ղեկավարը։

Բայց զրուցելու պատրաստակամություն հայտնեց Yankee Pub-ի հիմնադիր Մանուկ Սուքիասյանը։ Այս փաբում ևս նախկինի նման աշխույժ, աղմկոտ ու մարդաշատ չէ։ Սուքիասյանն ասում է՝ համաճարակից «առաջն» ու «հետոն» բոլորովին տարբեր իրականություններ են։

«Օր կա՝ ոչ մի այցելու չենք ունենում»։

«Մարտի 16-ին փակվեցինք։ Երկար դադարից հետո՝ մայիսի 18-ին, վերսկսեցինք աշխատանքը։ Բայց շարժը չնչին էր, մոտ տասն օր պահեցինք աշխատակիցներին, հետո ստիպված եղանք կրճատումներ անել»,- ասում է Սուքիասյանը։

Մինչև արտակարգ դրության ռեժիմին անցնելը փաբն ուներ 5 աշխատակից։ Այժմ միայն մատուցողն է մնացել։ Սուքիասյանի խոսքով, աշխատակիցները երկու անգամ՝ ապրիլին և հուլիսին, պետության կողմից գումար են ստացել՝ ապրիլին 68 հազար դրամից մի փոքր պակաս, հուլիսին՝ հենց 68 հազար դրամ։ Փաբի հիմնադիրը՝ որպես տնտեսվարող, որևէ օգնություն չի ստացել։

«Մեր ամենաթանկ կապիտալը մեր անունն է, բայց անգամ լավ համբավը ֆինանսական սնուցում է պահանջում»,- ասում է Մանուկ Սուքիասյանը։

Սուքիասյանը, կարծես, ժամանակավոր լուծում էր գտել ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Նա դիմել էր վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարան՝ փաբի դիմաց եղած տարածքն օգտագործելու թույլտվություն ստանալու համար։ Մերժել են։

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել