Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․07․20 (թարմացվող)
18:00 - 27 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․07․20 (թարմացվող)

17։21-  ՔՏՀԱՏՄ վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի։

 

17։16- ԱԱՏՄ-ն շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է․
• օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,
• երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,
• վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլ գործընթացների մասով։

 

17։08- Արցախի նախագահի ստորագրած հրամանագրով դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները, և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

 

11։48- Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 3 քաղաքացու մոտ, առողջացել է 5 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։31- Հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Հարկադիր կատարման ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են։ [Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյան]

 

11։27- Համահայկական հիմնադրամն ամփոփել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավի արդյունքները։ Հուլիսի 22-ի դրությամբ  հավաքագրվել է շուրջ 800,030 ԱՄՆ դոլար, որից  695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։46- Թարմացվել է  27.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 37390 (+73)
Առողջացածներ - 26665 (+187)
Փաստացի բուժվողներ -9793 
Ընդհանուր թեստեր - 157466 (+314)
Մահվան ելքեր - 711 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –221 (+1) [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել