Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում․ Վարագ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

15:26 - 28 հուլիսի, 2020

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։

Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել