Համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է, պիկը գրանցվել է հուլիսի 6-ին․ Նիկոլ Փաշինյան
11:25 - 30 հուլիսի, 2020

Համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է, պիկը գրանցվել է հուլիսի 6-ին․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես երեկ նշեցի, վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը Հայաստանում բարելավվել է և բարելավվում է։ Հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական  են ախտորոշված և դեռ  չառողջացած դեպքերը՝ 8877-ն են ։  Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Հունիսի 11-ից հետո մենք նման ցածր թիվ չենք ունեցել, երեկ ունեցել ենք 259 նոր դեպք, և 6 օր է արդեն ամեն օր գրանցվող թվերը ցածր են 400-ից, իսկ նման դեպք, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս՝ արձանագրվել է միայն մայիսի 24-ի դրությամբ է։

Այսինքն, մենք հիմա շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը  և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Առաջին հերթին, ուզում եմ ընդգծել պետական բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այն հատվածում, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված։ Բոլոր տեղերում պետք է  հստակ պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ընդ որում ոչ միայն մուտքից ներս, այլ կախված իրավիճակից ՝ դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն։

Երկու օրից թոշակների բաժանման օր է և նախորդ ամսվա օրինակով տեսանք, որ  մենք մեծ պրոբլեմներ ունեցանք, այնպես որ առաջիկա օրերին հատուկ աշխատանք պետք է իրականացվի։ Այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի քաղաքացիները, որոնցից ակնկալվում  է հակահամաճարակային կանոնների պահպանում։

Ի վերջո, այսօրվա դրությամբ պիկը ունեցել ենք հուլիսի 6-ին և այդ պահին արդեն թվերը այնքան ահանգնացող էին, որ հանրության համար ունեցան սփաթեցնող ազդեցութուն։ Այս պրոցեսի անկյունաքարը, ամեն դեպքում դիմակների կրումն է։ Պետք  է մեր քաղաքացիներին խնդրեմ, որ նաև հոգեհանգիսների, հուղարկավարությունների, հարսանիքների և այլ միջոցառումների  ընթացքում նույնպես լինեն ուշադիր և պահեն հակահամաճարակային կանոնները։

Ցավոք մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովարական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է՝ մեր այն հայրնեակիցները, ովքեր մտադիր են ամառային արձակուրդը անցկացնել հանգստյան վայրերում պետք է օգտվեն ներքին տուրիստի հնարավորություններից։ Սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝նմեր տեսչական մարմինները պետք է հանգստյան գոտիներում և այլ տեղերում մեծ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կաննոների պահպանմանը։

Լիարժեք կրելով մեր պատասխանատվության բաժինը, նաև հույս ենք դնում մեր քաղաքացիների վրա, որպեսզի կարողանանք սեպտեմբերին արձանագրել այս ճգնաժամի ավարտը։ Այս լավատեսական ուղերձները նրա համար են, որ մեր զգոնությունը ավելի ուժեղանա, և ոչ թե հակառակը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել