Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․08․20 (թարմացվող)
21:06 - 02 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․08․20 (թարմացվող)

20։16-  Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 286 նոր դեպք է արձանագրվել, 639 մարդ առողջացել է, 8 քաղաքացի մահացել է։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32.443 է, 27.113 մարդ առողջացել է, 462 մահ է արձանագրվել: |factor.am|

 

16:40-  Բեռլինում հազարավոր մարդիկ օգոստոսի 1-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ։ Ցուցարարներն ասել են, որ սահմանափակող միջոցները, այդ թվում՝ դիմակ կրելը, ոտնահարում են իրենց իրավունքներն ու ազատությունները: Բողոքի ցույցն անցել է խաղաղ, մասնակիցներից գրեթե ոչ ոք չէր կրում դիմակ, ոչ էլ պահպանում էին սոցիալական հեռավորությունը: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 20 000 մարդ է մասնակցել բողոքի ակցիային: |BBC||tert.am|


14:50- Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 5.427 նոր դեպք է բացահայտվել, 3.649 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից, 70 մահ կա։Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ 664 դեպք: ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 850.870-ի, 14.128 մահ է արձանագրվել, 650.173 մարդ ապաքինվել է։ |factor.am|


11:50- Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, ևս 8 մարդ առողջացել է: Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1177 դեպք, վարակվածներից  955 մարդ առողջացել է, 17-ը` մահացել: |tert.am|


10:15- Քուվեյթում վերջին մեկ օրում վարակման 770 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ, 491 վարակակիր էլ բուժվել է: Ընդհանուր առմամբ՝ Ծոցի երկրներում վարակման դեպքերի թիվը հասել է 67,448-ի, որից 453-ը՝ մահվան ելքով, 58,525-ն էլ բուժվել են:
Ալժիրում վարակման 556 նոր և մահվան 13 դեպք է գրանցվել, որի հետևանքով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 30,950-ի, որից 1,223-ը՝ մահվան ելքով, 20,988-ն ապաքինվել է:
Լիբանանում վարակման 175 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 5,730-ի, և մահվան 2 դեպք, ընդհանուր՝ 69: |tert.am|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․08․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել