Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․08․20 (թարմացվող)
21:04 - 02 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․08․20 (թարմացվող)

19։32- Կարանտինի սահմանափակումների թուլացումից հետո Իսրայելում կտրուկ աճեց կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերի թիվը՝ հուլիսի վերջին օրական կտրվածքով հասնելով գրեթե 2 հազարի, այս վերջին օրերին, սակայն, մի փոքր նվազման միտում է նկատվում: Երկրի կենտրոնում հայերի շրջանում, ովքեր հիվանդացել ու կարանտինի մեջ էին, այժմ առողջացել են ու վերադարձել են աշխատանքի: Մահացության դեպքեր մեր համայնքում չեն գրանցվել: Իսրայելի կառավարության որոշումից մեկ շաբաթ առաջ` մարտի սկզբին, համայնքում կարանտին հայտարարվեց: |azatutyun.am|

 

19։05-  ՍԱՏՄ-ի՝  հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծամասամբ պահպանում են սահմանված նորմերը: Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր:

 

18։20- ԱԱՏՄ-ն ոչ  ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր եւս Ծաղկաձորում է անցկացրել։ Այստեղ մի շարք խոշոր հյուրանոցներում էական խախտումներ են արձանագրվել։ Ամենամտահոգիչ խախտումներն առնչվում են ախտահանման աշխատանքներին․ դրանց իրականացոմն ու գրանցումը գրանցամատյաններում կատարվում են զգալի թերություններով։ Հաճախ չեն պահպանվում փակվող աղբամանների, աշխատողների ջերմաչափման ու դրա գրանցամատյանի վարման, լողավազաններում անվտանգության ապահովման եւ այլ նորմեր։ ի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

 

11:15- Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]


10:48- Թարմացվել է  02.08.2020թ.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 39050 (+209)
Առողջացածներ - 29750 (+193)
Փաստացի բուժվողներ -8318
Ընդհանուր թեստեր - 166701 (+1,045)
Մահվան ելքեր - 754 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․08․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել