Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Ավելի ուշ Infocom-ի հետ զրույցում Էդգար Ջանոյանը հայտնեց, որ բացի տասը քաղաքացիներից բերման է ենթարկվել նաև պահնորդական ծառայության երկու աշխատակից։
«Այսինքն՝ ընդհանուր առմամբ 12 բերման ենթարկված կա»,- նշեց նա։
comment.count (0)