Բեյրութում տեղի է ունեցել մեծ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել․ Reuters (տեսանյութ)
20:43 - 04 օգոստոսի, 2020

Բեյրութում տեղի է ունեցել մեծ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել․ Reuters (տեսանյութ)

Այսօր երեկոյան Բեյրութում տեղի է ունեցել մեծ պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, իսկ առնվազն տասը մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությունը և անվտանգության ոլորտի պատասխանատու երկու աղբյուր հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի տարածքում, որտեղ առկա են պայթուցիկ նյութերով պահեստներ: Դեռևս պարզ չէր, թե ինչն է պայթյունի պատճառը կամ ինչ տեսակի պայթուցիկ նյութեր են եղել պահեստներում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել