armenpress.am: Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան: Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից:
Ակտիվիստները պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, որին չհամաձայնեցին ցուցարարները: Նրանք նշեցին, որ պատրաստ են իրենց ակցիան շարունակել նաև գիշերը:
Այժմ դեպի Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:
comment.count (0)