ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» կազմակերպության կողմից հրավիրված պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն»։
Ավելի վաղ նա գրել էր, որ տեղեկացել է Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան են «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։
«Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։
Գրությունը ժամերի ընթացքում կուղարկվի ոստիկանություն, պահանջով ` խիստ մոտեցում ցուցաբերեն նմանատիպ կազմակերպությունների անօրինական գործողությունների նկատմամբ։
Հարգելիներս ամուր եղեք և ներողամիտ իմ բացակայության հանդեպ, քանզի բացակայությունս ոչ այլ ինչ է, քան հանգամանքներից բխող մեկուսացում(covid 19 չէ, դեռ դրան չեմ հասել)»։
comment.count (0)