Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. որոշ սահմանափակումներ կմեղմացվեն

 |armenpress.am|
19:06 - 05 օգոստոսի, 2020

Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. որոշ սահմանափակումներ կմեղմացվեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այն կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանն ընդգծեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասաց նա։

Արտակարգ դրության ռեժիմը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ից և երկարաձգվել մի քանի անգամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել