Պարոն վարչապետ, մի խաբեք հանրությանը, ասեք, որ հանքը շահագործվելու է. Սիլվա Ադամյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի և Կառավարության լռության մասին |tert.am|
12:46 - 07 օգոստոսի, 2020

Պարոն վարչապետ, մի խաբեք հանրությանը, ասեք, որ հանքը շահագործվելու է. Սիլվա Ադամյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի և Կառավարության լռության մասին |tert.am|

tert.am: Կառավարությունը փորձեց «Էլարդի» փորձաքննությունն օգտագործել ի շահ իրենց նպատակների, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Կառավարությունը որոշակի քաղաքական լծակներ ունի, որոնց շրջանակներում նա ուղղակիորեն չի կարող այդ հանքը չշահագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներից Սիլվա Ադամյանը` խոսելով Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի և շրջակա միջավայրի առողջության ոլորտում պետական քաղաքականության վտանգների վերաբերյալ:

«Մեր վերին ատյանները պարբերաբար փորձել են մեզ խաբել և մինչև հիմա խաբում են և՛ բնապահպաններին և հանրությանը, թե՝ մեզ ապացույցներ են ձեզանից պետք, որպեսզի կարողանանք կանգնեցնել հանքի շահագործումը: Իրականում իրավիճակը լրիվ այլ է, Կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է Ամուլսարում ինչ է կատարվելու և փորձագետներն ինչ են իրենց ասել, ներկայացրել, որ ուրան կա տարածքում, սակայն զավեշտն այն է, որ դա ևս չկանգնեցրեց մեր Կառավարությանը»,- ասաց նա:

«Ասում են՝ վարչապետը ոչինչ չգիտի, քննչականն է խաբում, փորձագետն է խաբում: Հիմա ասում եմ իր երեսին՝ պարոն վարչապետ, դուք ամեն ինչ գիտեք, մի´ խաբեք հանրությանը, վե´ր կացեք ու ասե´ք, որ ամեն ինչ գիտեք, բայց հանքը շահագործվելու է»,- ասաց Ադամյանը:

Սիլվա Ադամյանը նշեց, որ «Լիդիան»-ը փորձել է համագործակցել Ադրբեջանի և Վրաստանի հետ, սակայն նրանց դուրս են հանել, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դրական կողմով է «Լիդիան»-ին ներկայացրել մեր երկրում և այստեղ Մարիամ Բադալյանը հարց բարձրացրեց, թե ում է ծառայում Հայաստանի կառավարությունը, քանի որ ըստ նրա՝ հաստատ ոչ ժողովրդին:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել