Վագոն-տնակի դիրքի փոփոխությունը իմ պայքարի մեջ ոչինչ չի փոխելու․Շիրակ Բունիաթյան
12:56 - 07 օգոստոսի, 2020

Վագոն-տնակի դիրքի փոփոխությունը իմ պայքարի մեջ ոչինչ չի փոխելու․Շիրակ Բունիաթյան

Մենք բոլորս էլ ՀՀ օրինապահ քաղաքացիներ ենք, այսօր համայնքապետարանը օրինական ձևով իր գործառույթն է իրականացնում, չնայած տեսանք, որ «Լիդիանը» համայնքապետի հայտրարարությունից հետո ինքն էլ հայտարարություն տարածեց, բայց պետք է  ի վերջո գործի օրենքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Այսօր Ջերմուկի համայնքապետարանի որոշմամբ «Լիդիան» ընկերությանը պատկանող տնակները ճանապարհի եզրից հեռացնում է 10-13 մետրով։ Լրագրողների հետ զրույցում Բունիաթյանը նշեց, որ համայնքապետարանն իրացնում է օրենքով սահմանված իր գործառույթը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ ակցիա իրականացնող բնակիչները կհամարեն, որ իրենց առաջին պահանջը կատարվել է և առաջ կքաշեն մնացած պահանջները։ Այն հարցին, թե այս պահին կարող է իրավիճակը սրվել, Բունիաթյանն ասաց․

«Ես պահնորդական խմբի աշխատելաոճը չգիտեմ, կամ ինձ համար գոնե անհասկանալի է, որ երբ առաջին օրն եկել էին, ինքաձիգը ուսին, մայրուղու վրա կանգնել էին, երբ հարցնում էինք՝ դուք ո՞վ եք, ասում էին ոստիկանությանը կից զորքերից ենք։ Այսինքն, երբ այս մարդկանց կանչել են աշխատանքի՝ ճիշտ չեն տեղեկացրել իրենց լիազորությունների և պարտականությունների մասին։ Ես չգիտեմ, թե իրենք ինչ կանեն, մի քանի օր առաջ տեսանք, որ իրենք բախում ունեցան հենց ոստիկանների հետ, այսինքն էս մարդկանց՝ իրենց լիազորությունների չափը հստակ ասված չէ, չեմ կարող կանխատեսել իրենց վարքագիծը»։ 


Բունիաթյանը նշեց, որ բարձրացրել էին նաև առաջին պահակակետի տարածքում տեղադրված տնակների հարցը և դրանք նույնպես այսօր կտեղափոխվեն։
Ջերմուկի բնակիչը նշեց, որ, երբ տնակները 10-13 մետր հետ տարվեն ճանապարհից, իրենք ևս մեկ «անակնկալ» կանեն, ըստ վերջինիս՝  օրենք   թույլ չի տալիս, որ այդտեղ վագոն-տնակ լինի։ Խոսելով Ամուլսարի պաշտպանների տնակների ճակատագրի և դրանց հեռացման մասին, Բունիաթյանն ասաց․

«Երբ մենք 7-8 ամիս պայքարում էինք, այս տարածքում վագոն-տնակ չունեինք, մեր պայքարը գնում էր։  Այսինքն վագոն-տնակի դիրքի փոփոխությունը իմ պայքարի մեջ բան չի փոխելու, ինձ համար էական չէ, թե մեր վագոն-տնակը որտեղ կգտնվի»։ 

Բունիաթյանը հավելեց, որ ՝

Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Յենոքյանը լրագրողների  հետ զրույցում հիշեցրեց, որ երեկ ոստիկանական ուժերի կողմից բերման են ենթարկվել  իրավապաշտպաններ ՝  Նինա Կարապետյանց, Արա Գարագյոզյան, կուսակցականներ՝ Գարեգին Միսկարյան, Նարեկ Ներսիսյան և հեծանվորդներ, որոնք նույնիսկ 3 վարկյան չեն կարողացել կանգնել տեսախցիկների առջև և պատմել, թե ինչի համար են հավաքվել,նույնսիկ նրանց հեծանիվներն են տարել։ Յենոքյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց մեկ հանգամանքի վրա․

«Ես որպես օրինակ պետք է նշեմ մի քանի օր առաջ տեղի ունեցած՝ «Լիդան Արմենիա» ընկերության աշխատակիցների ակցիան, որտեղ բոլոր լրագրողները շատ հանգիստ կարողացել են լուսաբանել, ոչ մի ոստիկան չի խոչընդոտել։ Արտակարգ դրության պայմաններում կարողացել են մոտ 3 ժամ ակցիա իրականացնել ։ Սա խոսում է այն մասին, որ մենք ունենք երկակի ստանդարտներ և տարբերակված մոտեցում սա կոպիտ խախտումներից մեկն է, որի համար պետք է պատգամավորները, կառավարությունը և ոստիկանությունը պատասխան տան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել