aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Այո, հետևում ենք, բոլորս հետևում ենք զարգացումներին», - ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։
Ամուլսարում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները։ Իրավիճակը լարվել է այն բանցի հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղափոխել էին Ամուլսարի պահապաններին պատկանող վագոն-տնակը:
comment.count (0)