Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին
14:37 - 09 օգոստոսի, 2020

Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին

Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ասելով, որ վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը չի կարողացել իրականություն դարձնել Լիբանանի ժողովրդի ձգտումները: Այս մասին հայտնում է aljazeera.com-ը։

Առնվազն 728 մարդ վիրավորվել է իշխանությունների հետ բախումների հետևանքով։ Հազարավոր բողոքարարներ դուրս են եկել Բեյրութի կենտրոնական փողոցներ։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում նրանց նկատմամբ, ովքեր փորձում են անցնել խորհրդարանի շենքի պատնեշների վրայով: Հաղորդվում է, որ սպանվել է մեկ ոստիկան:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել վաղաժամկետ ընտրություններ անցկացնել՝ ասելով, որ դա միակ ելքն է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ, վիրավորվել է ավելի քան 6000 մարդ, սակայն այս թվերը կարող են ավելանալ, քանի որ շարունակվում են անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել