Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին։ Այս մասին Բեռլինում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: Հայտնում է ria.ru-ն։

«Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ չեն պահպանվել ժողովրդավարական ընտրությունների մինիմալ ստանդարտները, մեր տեսանկյունից, դա անընդունելի է»,- ասել է Զայբերտը:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի