Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, այն տատանվում է  300 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան
11:13 - 12 օգոստոսի, 2020

Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, այն տատանվում է 300 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան

Երեկվա դրությամբ հաստատված 201 դեպք ունենք, կատարված  1710 թեստերերից, ինչը տեղավորվում է այն միտման շրջանականերում, որի մասին վերջին շաբաթներին խոսում ենք, այսինքն յուրաքանչյուր հաջորդ շաբաթ 50-ից 100 դեպքով ցածր է նախորդ շաբաթվա այդ նույն օրվա համեմատ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացում ասաց Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Այն տրամաբանությունը, որ մենք նշում ենք, որ հնորովորություն ունենք թվերը իջացնելու, մենք նաև դրանից բխող իրավիճակի արդյունքում ունենք բավական թեթև վիճակ հիվանդանոցային համակարգում ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող, թե՛ սովորական մահճակալների, և թե՛ռեանիմացիոն մահճակալների առումով։ Ունենք նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնող քաղաքացիների թվի նվազում, որը իհարկե դեռ տատանվում է մոտ 300-ի շրջանակներում։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում ռեանիմացիոն պալատներում, դրա համար է այս թիվը դանդաղ իջնում։ Ամփոփելով կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է և մեր ջանքերը մեր դրած կանոններին հետևելու իմաստով՝ իր արդյունքները տալիս են։ Զրո թվին մոտենալու նպատակ, կարծում եմ չպետք է դնենք, 50-100 թվի շրջանակաում մնալը նույնպես մեզ համար պետք է ընդունելի լինի։ Այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնելու 0 -ին, միայն կանոնների պահպանմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել