Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը․ պետք է պահպանվեն պարետի կողմից հաստատված կանոնները․ Ռուստամ Բադասյան
11:54 - 12 օգոստոսի, 2020

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը․ պետք է պահպանվեն պարետի կողմից հաստատված կանոնները․ Ռուստամ Բադասյան

ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակային պայմաններում, չնայած նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, սակայն շարունակում է բարձր մնալ վարակի հետևանքով՝ մահացության և վարակի տարածման ցուցանիշները։ 2020 թվականի  օգոստոսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 40593 դեպքեր, որոնցից 33157-ը առողջացած, 803-ը մահվան դեպքով։ Այս մասին այսօր կաավարության նիստի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս ներկայացրեց հաստատվող մեղմացումները, որոնք կգործեն արտակարգ դրության ընթացքում, նա ասաց․

«2020 թավականի մարտի 16-ից հետո դեպքերի աճը կազմել է 40548, իսկ 2020 թվականի ապրիլի 13-ից հետո մահնվան ելքով դեպքերի թվի աճը կազմել է 789։ Միևնույն ժամանակ արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է  ազդեցություն ունենալ դեպքերի թվի աճի նվազման վրա։ Նման պայմաններում կարող ենք փաստել, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար դեռևս պահպանվում են և առաջարկվում է 2020 թվականի մարդի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17։00-ից մինչ 2020 թվականի սեպտեմբերի 12-ը ժամը 17։00-ն ներառյալ ժամկետով  երկարաձգել։

Սա արտակարգ դրության ժամկետի հինգերորդ երկարաձգումն է  և միաժամանակ մեղմացումներ են առկա։

Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե աձի նկատմամաբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա՝ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն  որոշակի կանոների պահպանման պայմանով, մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրման կանոնի պահպանումը և սոցիալական հեռավորության պահպանումը ՝ առնվազն 1․5 մետր։

Մեղմացվում են ընտանեկան արարաողություններ և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու կանոնները, թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները։

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտաորների և ինքնամեկուսացած անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը, ոչ ավել քան 14 օրյա ժամկետի կտրվածքում։ Սրանք են համապատասխան մեղմացումները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել