Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը․ Տիգրան Ավինյան
14:59 - 12 օգոստոսի, 2020

Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը․ Տիգրան Ավինյան

Հուսով եմ, որ այսօր Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։ Այս մասին Ավինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում: Վերւինս մասանվորապես տեղեկացրեց․

«Այսօր երկրում համաճարակաբանական վիճակը գնահատում ենք միջինից դեպի թեթև ընթացող ծանրության: Առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լիովին վերահսկելի է: Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի:

Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում դրսևորվող  համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս արտակարգ դրության ռեժիմի շրջանականերում գործող սահմանափակումներն ու կարգավորումները որոշակիորեն վերանայել և  հերթական մեղմացումները կիրառել։ Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ աաջինը՝ սովորել  ապրես նոր տիմի կորոնավիրոսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը։ Երկրորդը՝ նոր իրականության բերումով սանիտարահամաճարակային կանոնները դարձնել վարքագծային կանոններ։

Բուհերում դասերը վերսկսելու ժամկետների մասով որոշումներ կկայացվեն հաջորդ շաբաթ։ Մշակվում են կրթության ոլորտի գործունեության մանրամասն կանոնները, որոնք կհրապարակվեն առաջիկա օրերին։ 

Գրադարաններն ու թանգարանները նույնպես բացվում են։  Առաջիկայում կհրապարակվի ուղեցույցը, թե ինչ կանոններով պետք է դրանք աշխատեն:

Թատերահամերգային ու մշակութային միջոցառումներն այս փուլում կթույլատրվեն միայն բաց տարածքներում։ 

Առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները։ Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը: Շուտով այս որոշումը կհրապարակվի»,- ասաց Ավինյանը։

Անդրադառնալով սահմանների բացելու խնդրին և արտերկիր մեկնելու խնդիրներին Ավինյանն ասաց, որ այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով։

«Այս պահին ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա երկկողմանի ֆորմատով է արվում։ Ցամաքային սահմանների մասով դեռևս քննարկումներ չկան ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Դեռևս նույն ռեժիմն ու նույն սահմափակումները պահպանվում են»,- եզրափակեց փոխվարչապետը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել