Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․08․20 (թարմացվող)

22:30- Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվն անցել է 25 հազարից, հիվանդությունը հաղթահարել է 839 հազարից ավելի մարդ: Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 124 հազար 19: Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (587 հազար 345 վարկակիր), Եգիպտոսը (96 հազար 475), Նիգերիան (49 հազար 68) և Գանան (42 հազար 653): |armenpress.am|

13։15- Կորոնավիրուսի վարակակիրների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Լիբանանի ժամանակավոր կառավարությունը երկշաբաթյա կարանտին է հայտարարել երկրում: Կիրակի երկրում հաստատվել է 439 նոր դեպք, մահացել է 6 մարդ: Մինչ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունը երկիրը արդեն ֆինանսական խորը ճգնաժամի մեջ էր՝ զուգահեռաբար փորձելով հաղթահարել համաճարակը: |azatutyun.am|

 

12։41- Թուրքական Անթալիայի քաղաքապետ Մուհիթթին Բեջեկը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այժմ մեկուսացվել է հիվանդանոցում, նրա վիճակին հետևում են բժիշկները։ Քաղաքապետի խոսքով՝ իր ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը՝ բարձր: |tert.am|

 

12։38- Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանական ընտրությունները մեկ ամսով հետաձգելու մասին։ Պատճառը Օքլենդ քաղաքում կորոնավիրուսային վարակի անսպասելի բռնկումն է: |armenpress.am|

 

12։09-  Ֆրանսիայում արդեն երկրորդ օրն է անընդմեջ նոր վարակակիրների թիվը գերազանցում է 3 հազարը: Ավելի ու ավելի շատ քաղաքներ և համայնքներ դիմակ կրելը պարտադիր են դարձնում նույնիսկ փողոցում: Ֆրանսիայի մայրաքաղաքը, ինչպես նաև Մարսելը հայտարարվել են բարձր ռիսկի տարածքներ։ |azatutyun.am|

 

11։29- Կորոնավիրուսից բուժվածները կարող են շուրջ երեք ամիս առանց վախենալու շփվել այլ մարդկանց հետ: Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ վարակակրի հետ շփված անձինք պետք է մեկուսանան, «բացառությամբ նրանց, ովքեր նախորդ 3 ամիսների ընթացքում ունեցել են COVID-19»: Կորոնավիրուսի դրական պատասխան ունեցողները պետք չէ նորից թեստավորվեն հաջորդ 3 ամիսների ընթացքում, քանի դեռ նրանց մոտ ի հայտ չեն եկել նոր ախտանիշներ: |factor.am|

 

11։24-  Օգոստոսի 17-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1341 է: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1092 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

10։35- Իսպանիայի իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում. այնտեղ վարակվածների աճի տեմպը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է: Մադրիդում և զբոսաշրջային գոտիներում փակ են գիշերային ակումբները․ բարերն ու ռեստորանները իրավունք ունեն աշխատել մինչև գիշերվա ժամը 1-ը: Արգելվում է նաև հասարակական վայրերում ծխելը, եթե սոցիալական հեռավորություն պահելու հնարավորություն չկա: |azatutyun.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․08․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն