Ժամը 7:18-ին պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Նաիրի Սարգսյանը նաև կից լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ դեպքի վայրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
comment.count (0)