COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|
18:31 - 29 օգոստոսի, 2020

COVID-19. Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 24 միլիոն 953 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 842 հազարը: Ապաքինվել է ավելի քան 17 միլիոն 336 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 97 հազար 426 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 185 հազար 985 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե՛ ընդհանուր ցուցանիշով, թե՛ մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 812 հազար 605-ի, մահերինը՝ 119 հազար 594-ի:

Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 3 միլիոն 476 հազար 43, մահերինը՝ 62 հազար 817: Վերջին 24 ժամում Հնդկաստանում 14 հազար 803 նոր դեպք է հաստատվել:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 985 հազար 346 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 941 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 17 հազար 25 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 629 հազար 961 է, մահերինը՝ 13 հազար 743:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 371 հազար 816 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 21 հազար 359:

Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 22, որից ապաքինվել է 80 հազար 126-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել