«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր է բաց թողնում շուրջ 220 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» և «ամառային» իշխան:

Բաց թողնման ընթացքը «Ֆեյսբուքի» իր էջով հեռարձակում է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մանրաձկան բաց թողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել մեր ազգային հարստություն լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»,- գրել է Պետրոսյանը: