18։20- Հանրապետության բոլոր մարզերում դիտարկվել են հյուրանոցներ ու հյուրատներ, ինչպես նաև դեղատներ, գեղեցկության սրահներ եւ մանրամեծածախ առեւտրի կենտրոններ։ Զուգահեռ նախորդիվ արձանագրված խախտումների հիմքով Արարատի մարզում կասեցրել են երեք տնտեսավարողի գործունեություն։ [ԱԱՏՄ]
11։20- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը նոր օջախ է։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։50- Սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում: Մեկ օրում իրականացվել է 2166 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած։