Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․09․20 (թարմացվող)
20:00 - 13 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․09․20 (թարմացվող)

12։00- Արցախում COVID-19-ի 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]

 

11։05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 81 (կին), 53 (տղամարդ), 70 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

 

10։55- Սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45862 դեպք, որոնցից 41659-ն` առողջացած, 916-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3005 պացիենտ: Այսպիսով` երեկ կատարվել է 3681 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 54 առողջացած: [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել