STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար |armenpress.am|
13:28 - 16 սեպտեմբերի, 2020

STARMUS փառատոնի մասնակիցները դասախոսություններ կընթերցեն հայ աշակերտների և ուսանողների համար |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք STARMUS-ի 6-րդ փառատոնի շրջանակում, որն աշխարհի ամենամեծ   գիտական, մշակութային փառատոնն է, մեր երկիրը կհյուրընկալի Նոբելյան մրցանակի տասնյակ դափնեկիրների, աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների:

Նրանք մեկ շաբաթ շարունակ Հայաստանում սովորող աշակերտների և ուսանողների համար հանդես կգան դասախոսություններով:

Այս մասին սեպտեմբերի 16-ին կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Փառատոնի շրջանակում կազմակերպվելու են այլ տարաբնույթ միջոցառումներ»,-շեշտեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել